Որակի տեխնիկական հսկողություն

Որակի տեխնիկական հսկողություն

Որակի տեխնիկական հսկողությունն իրականացվում է ժամանակակից սկզբունքներով՝ ըստ շինարարական աշխատանքների տեսակների, պարբերաբար ուսուցման ծրագրեր անցնող մասնագիտացված ինժեներների կողմից՝ նյութերի փորձարկման լաբորատորիայի անմիջական հսկողության պայմաններում:

Կազմակերպությունը շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացնում է շինարարական նյութերի և արտադրանքի փորձարկման լաբորատորիայի անմիջական մասնակցությամբ ըստ փորձարկումների և հսկողության գործակալությունների ԱՄՆ Կալիֆորնիայի Խորհրդի «Շինարարության հատուկ հսկողություն» ուղեցույցի:

Տեխնիկական հսկողությունն իրականացվում է ՀՀ Քաղաքաշինության Նախարարության կողմից հաստատված Հրաման №11-Ն առ 14.01.2008թ. ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմերի և Շինարարության Հատուկ Տեսչության նորմատիվների համաձայն (Փորձարկման և տեսչության մարմինների Կալիֆորնիայի խորհուրդ), որը ներառում է ստուգման հետևյալ ուղղությունները`

• Հողային (փոսորակի քանդում, պրոֆիլավորում, հետլիցք, հիմնատակեր)
• Ասֆալտբետոնի պատրաստում և տեղադրում 
• Ամրանավորում
• Բետոնախառնիչ հանգույցում խառնուրդների պատրաստում
• Բետոնացում
• Տորկրետ բետոն
• Նախալարված բետոն
• Քարե շարվածք
• Պրոֆիլավորված պողպատ ևդրանց բարձր ամրության հեղույսային միացում ներ
• Չքայքայող փորձարկում
• Կառուցվածքների հակահրդեհային ծածկույթ
• Փայտե սոսնձված կառուցվածքներ
• Կոշտության պատեր և միջհարկային ծածկեր