Մեր մասին

Մեր մասին

«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության հավաստման համակարգում հավատարմագրված (փորձարկման լաբորատորիայի պետական հավատարմագրման վկայագիր №048/T-053, սերտիֆիկացման մարմնի պետական հավատարմագրման վկայագիր №017/S-019) մասնագիտացված կազմակերպություն, որը շինարարության ոլորտում իրականացնում է՝

  • շինարարական արտադրանքի որակի հսկողություն լաբորատոր փորձարկումների միջոցով,
  • շինարարական նյութերի և արտադրանքի համապատասխանության հավաստագրում (սերտիֆիկացում),
  • որակի տեխնիկական հսկողություն,
  • շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն,
  • շենքերի միկրոկլիմայի գնահատում,
  • այլ տարաբնույթ խորհրդատվական ծառայություններ շինարարության տեխնիկական սպասարկման ոլորտում:

«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ ունի ներդրված գերմանական հեղինակավոր TUV NORD-ի կողմից հավաստագրված որակի կառավարման համակարգ ISO 9001:2015 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխան, որն ապահովում է կազմակերպության արդյունավետ գործառնությունը՝ ուղղված պատվիրատուների պահանջների բավարարմանը:

«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ ծառայությունները մատուցում է ապահովելով օբյեկտիվ, անկախ, անաչառ և վստահելի լինելու սկզբունքը:

Ընկերության սերտիֆիկացման մարմինը հանդիսանում է ՀՀ համապատասխանության հավաստման համակարգում գործող առաջատար կառույցներից մեկը, ինչպես սերտիֆիկացման ոլորտի ընգրկումով, այնպես էլ ծառայությունների մատուցման որակով և արդյունավետությամբ:

Ընկերության անձնակազմը համալրված է ինչպես շինարարության բնագավառում բազմամյա փորձ ունեցող, այնպես էլ երիտասարդ հեռանկարային մասնագետներով, ինչը ապահովում է մատուցվող ծառայությունների բարձր որակը և պատվիրատուների բավարարվածությունը:

Կազմակերպության շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիան հագեցած է արդիական սարքավորումներով, ինչը թույլ է տալիս պատշաճ որակով կատարել գրունտների, մետաղների, եռակցված միացումների, ցեմենտի, լցանյութերի, բետոնի և շաղախների, բնական և արհեստական քարերի, ամրանների, խողովակների, ասֆալտաբետոնների փորձարկումներ:

Կազմակերպության երկրորդ լաբորատորիան՝ շինարարական ֆիզիկայի լաբորատորիան, իրականացնում է շենքերի և կառույցների էներգաաարդյունավետության, ինչպես նաև միկրոկլիմայի բնութագրերի գնահատում հետևյալ գործակիցների չափման միջոցով՝  օդի խոնավություն,  օդի ջերմաստիճան, քամու արագություն, ջերմային ճառագայթում, լույսի չափում, օդի փոշու խտություն, շինարարության մեջ օգտագործվող մեկուսիչների ջերմահաղորդականություն, խոնավություն, խտություն, ջրակլանում, սեղմման ամրություն, ինքնուրույն այրման ժամանակ: