Լաբորատոր փորձարկումներ
Ընկերությունն առաջարկում է անկախ երրորդ կողմի փորձարկման ծառայություններ, որոնք հավաստիացնում են ձեր արտադրանքի որակը:
«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի շինարարական նյութերի և արտադրանքի փորձարկման լաբորատորիան հագեցած է 90-ից ավելի ժամանակակից սարքավորումներով, որոնք պարբերաբար ստուգաչափվում և ստուգաճշտվում են:
Փորձարկման լաբորատորիայի ավելի քան քսանամյա փորձը, տեխնիկական հնարավորությունները և որակավորված մասնագիտական անձնակազմը համալրված է ինչպես շինարարության բնագավառում բազմամյա փորձ ունեցող, այնպես էլ երիտասարդ հեռանկարային մասնագետներով, ապահովում է մատուցվող ծառայությունների բարձր որակ և պատվիրատուներին ներշնչում վստահություն:
«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի Փորձարկման լաբորատորիան հավատարմագրված է ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019 «Փորձարկման և ստուգաճշտման լաբորատորիաների իրազեկությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» ստանդարտի պահանջներին համապատասխան:
Ընկերությունը մասնակցում է տարբեր ծավալների նախագծերի` փոքր առևտրայինից մինչև լայնածավալ շինարարական և վերականգնողական նախագծերի, իսկ փորձարկումներն իրականացվում են և′ ազգային, և′ միջազգային չափանիշների ու շինարարական նորմերի համաձայն:
Փորձարկման ծառայությունները ներառում են հետևյալ ընթացակարգերը.
- Փորձարկման պլանի պատրաստում,
- Փորձարկումների իրականացում:
- Բետոն
- Բետոնի լցանյութեր
- Ցեմենտ, գիպս և գաջ
- Գրունտ
- Հավելանյութեր
- Ամրաններ
- Մետաղական արտադրանք
- Ասֆալտաբետոն
- Քարեր
![Շինսերտիֆիկատ](/images/gallery/pages/7/135/original.jpg?_=1442348228)
Շինսերտիֆիկատ
Որակի ապահովումը շինարարության մեջ։
![Շինարարական լաբորատորիա](/images/gallery/pages/7/127/original.jpg?_=3533194847)
Շինարարական լաբորատորիա
Աշխատանքը եռում է Շինսերտիֆիկատ կազմակերպության լաբորատորիայում։
![Ամրանի խզման փորձարկում](/images/gallery/pages/7/140/original.jpg?_=3094015001)
Ամրանի խզման փորձարկում
![](/images/gallery/pages/7/142/original.jpg?_=685109640)
![](/images/gallery/pages/7/141/original.jpg?_=685109640)
![](/images/gallery/pages/7/144/original.jpg?_=1607647518)
![](/images/gallery/pages/7/143/original.jpg?_=685109640)
![](/images/gallery/pages/7/145/original.jpg?_=1607647518)
![](/images/gallery/pages/7/147/original.jpg?_=4128155844)
![](/images/gallery/pages/7/148/original.jpg?_=4128155844)
![](/images/gallery/pages/7/149/original.jpg?_=4128155844)
![](/images/gallery/pages/7/186/original.jpg?_=2855619844)
![](/images/gallery/pages/7/187/original.jpg?_=4173637219)
![](/images/gallery/pages/7/188/original.jpg?_=4173637219)
![](/images/gallery/pages/7/189/original.jpg?_=2411960053)