Ծառայություններ

Ծառայություններ

«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ը շինարարության ոլորտում տեխնիկական աջակցություն և լաբորատոր փորձարկումներ իրականացնող առաջատար կազմակերպություն է։ Մենք գործում ենք անկախ երրորդ կողմի սկզբունքով՝ ապահովելով իրականացվող փորձարկումների օբյեկտիվությունն ու թափանցիկությունը։ 

Մեր տեխնիկական հագեցվածությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմը և կայացած գործարար հարաբերությունները միտված են հաճախորդների կարիքների լիարժեք բավարարմանը։ Այս մոտեցման շնորհիվ մենք ձևավորել ենք վստահելի և երկարաժամկետ համագործակցություն մեր գործընկերների հետ։

«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն ունի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ցանկացած մասշտաբի նախագծերին մասնակցելու անհրաժեշտ ռեսուրսներն ու մասնագիտական ներուժը։ Մեզ հետ դուք կարող եք վստահ լինել ձեր արտադրանքի և իրականացվող աշխատանքների որակի մեջ՝ հասնելով ցանկալի արդյունքների նվազագույն ռիսկով։

Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ՝ info@shincertificate.net էլեկտրոնային հասցեով կամ այցելել մեր գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Կորյունի 19ա։

Լաբորատոր փորձարկումներ
Լաբորատոր փորձարկումներ
Որակի տեխնիկական հսկողություն
Որակի տեխնիկական հսկողություն
Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն
Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն
Սերտիֆիկացում
Սերտիֆիկացում