«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ը շինարարության ոլորտում տեխնիկական աջակցություն և լաբորատոր փորձարկումներ իրականացնող առաջատար կազմակերպություն է։ Մենք գործում ենք անկախ երրորդ կողմի սկզբունքով՝ ապահովելով իրականացվող փորձարկումների օբյեկտիվությունն ու թափանցիկությունը։
Մեր տեխնիկական հագեցվածությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմը և կայացած գործարար հարաբերությունները միտված են հաճախորդների կարիքների լիարժեք բավարարմանը։ Այս մոտեցման շնորհիվ մենք ձևավորել ենք վստահելի և երկարաժամկետ համագործակցություն մեր գործընկերների հետ։
«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն ունի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ցանկացած մասշտաբի նախագծերին մասնակցելու անհրաժեշտ ռեսուրսներն ու մասնագիտական ներուժը։ Մեզ հետ դուք կարող եք վստահ լինել ձեր արտադրանքի և իրականացվող աշխատանքների որակի մեջ՝ հասնելով ցանկալի արդյունքների նվազագույն ռիսկով։
Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ՝ info@shincertificate.net էլեկտրոնային հասցեով կամ այցելել մեր գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Կորյունի 19ա։
«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության հավաստման համակարգում հավատարմագրված (փորձարկման լաբորատորիայի պետական հավատարմագրման վկայագիր №048/T-143, սերտիֆիկացման մարմնի պետական հավատարմագրման վկայագիր №017/S-061) մասնագիտացված կազմակերպություն, որը շինարարության ոլորտում իրականացնում է՝
• շինարարական արտադրանքի որակի հսկողություն լաբորատոր փորձարկումների միջոցով,
• շինարարական արտադրանքի համապատասխանության հավաստում (սերտիֆիկացում),
• որակի տեխնիկական հսկողություն,
• շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն,
• շենքերի միկրոկլիմայի գնահատում,
• այլ տարաբնույթ խորհրդատվական ծառայություններ շինարարության տեխնիկական սպասարկման ոլորտում:
«Շինսերտիֆիկատ» ՍՊԸ
ՀՀ, 0009 ք․ Երևան, Կորյունի 19ա
Հեռ՝․ (+374 10) 526724,
ՓԼ՝ (+374 11) 583163