Обследование технического состояния зданий и сооружений
Ելնելով Հայաստանում հին կամ չօգտագործված շենքերի և շինությունների վերաշահագործման անհրաժեշտությունից և նպատակահարմարությունից արդիական է դարձել դրանց տեխնիկական վիճակի հետազննությունը և գնահատումը: Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը իրականացվում է ՀՀ Քաղաքաշինության Նախարարության «Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի տեխնիկական վիճակի հետազննության մեթոդական ցուցումներ»-ի հիման վրա: Հետազննության լիարժեքության նպատակով ուսումնասիրվում են.
• Հիմնատակերը և հիմքերը
• Շենքերի և շինությունների կրող կոնստրուկցիաները
• Կրող և ինքնանկրող պատերը
• Միջնորմները և բացվածքները
• Տանիքները
Հետազննությունը իրականացվում է դիտողական և դիտողագործիքային ձևերով, որոնց արդյունքում տրվում են շենքի կամ շինության տեխնիկական վիճակի և դրանց մաշվածության աստիճանի գնահատական:
![](/images/gallery/pages/10/137/original.jpg?_=433313716)
![](/images/gallery/pages/10/169/original.jpg?_=880273652)
![](/images/gallery/pages/10/171/original.jpg?_=2138737407)
![](/images/gallery/pages/10/170/original.jpg?_=142457449)
![](/images/gallery/pages/10/172/original.jpg?_=2138737407)
![](/images/gallery/pages/10/173/original.jpg?_=2499441960)